Լրահոս 24/7

Ռուսները կարող էին Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պարտադրել. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է լուրերը, թե ՔՊ–ում արտահերթ ընտրությունների հարց է քննարկվում. «Ապուշություն, հիմարություն և սուտ։ Ինչի՞ համար են պետք արտահերթ ընտրությունները»։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունի, և որևէ խնդիր չկա օրենքների ընդունման հարցում.

«Ինչի՞ գնանք արտահերթ ընտրությունների․ սահմանադրական մեծամասնություն ունենք։ Էլ չենք ասում, որ էս վիճակում կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների գնալ, անգամ՝ քաղաքային ընտրությունների չեն մասնակցում։ Իմաստը ո՞րն է։ Մենք օրենք ունենք, որ ուզում ենք անցկացնել, չե՞նք անցկացնում»։

Նա նշել է, թե ժողովրդավարական իշխանությանը որևէ մեկը ոչինչ չի կարող պարտադրել.

«Կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել։ Ասենք, ամերիկացիները գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին կարող էին պարտադրել։ Մեզ ոչ ոք ոչ մի բան չի կարող պարտադրել, որովհետև մեզ վրա լծակ չունեն։ Մեզ պետք չի, որ մեր ընտրությունը ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն՝ լեգիտիմ եք»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

6 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

7 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

7 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

8 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

8 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

8 hours ago