Լրահոս 24/7

Ընդդիմությունն ունի բոլոր լծակները՝ տապալելու որոշման ընդունումը. Երիցյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը հայտարարել է, որ եթե ընդունվի ավտոկայանատեղիների վճարի դրույքաչափերին առնչվող որոշումը, դրա համար պատասխանատվություն կկրի ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։

«Երևանի բնակիչները 33 մանդատ տվել են ընդդիմադիր ուժերին, և այսօր ընդդիմությունն ունի բոլոր լծակները՝ տապալելու այս որոշման ընդունումը։

Եւ ընդդիմադիր այն ֆրակցիան կամ ֆրակցիաները, որոնք կսատարեն այս որոշման ընդունմանը, կրելու են նույն պատասխանատվությունը, ինչ դուք եք կրում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք չեն սատարի այս որոշմանն ու չեն գրանցվի քվեարկությանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ որոշումը վերաբերում է ոչ միայն ավտոկայանատեղիներին, այլև բոլոր վարձավճարներին.

«Այո, Դուք ճիշտ եք, հակառակ դեպքում էլ այս տեղական բոլոր վճարների չեղարկման, բյուջեի չհավաքագրման ու ծրագրերի չիրականացման քաղաքական պատասխանատվությունը կընկնի այն մարդկանց վրա, ովքեր այս ամենը կկազմակերպեն»։

Ավագանու՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ առաջարկել է նախագծից առանձնացնել կայանատեղիների վարձավճարի հարցը և քննարկել առանձին, իսկ մյուս վարձավճարներին առնչվող առաջարկը քվեարկության ներկայացնել ավագանու արտահերթ նիստում։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

4 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

5 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

5 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

5 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

5 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

6 hours ago