Լրահոս 24/7

Ավագանին քննարկում է կայանատեղիների դրույքաչափերին առնչվող նախագիծը

Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների նոր սակագներ սահմանել։

Երևանի կենտրոնն առաջարկվում է գոտիավորել․ Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 160.000 դրամ, Բ գոտում՝ 24.000 դրամ։

Առաջարկվում է Ա գոտու վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը ժամը 09:00-ից մինչև 22:00-ն կայանելու համար առաջարկվում է յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5000 դրամ, մեկ ամսվա համար` 18.000 դրամ, մեկ տարվա համար՝ 160.000 դրամ։

Ա գոտին ներառելու է Երևանի «Ա» գոտում (ներառում է Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան, Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց, Հանրապետության փողոցի մի հատվածը, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու, Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց, Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան, Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի, Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված, Շահումյան և Սախարովի հրապարակները)։

Բ գոտում առաջարկվում է սահմանել․ յուրաքանչյուր մեկ օրվա համար 1000 դրամ․ մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24000 դրամ:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

13 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

16 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

17 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

17 hours ago