Լրահոս 24/7
09.01.2024

Վատիկանը միջնո՞րդ է

Վատիկանը միջնո՞րդ է

Սուրբ Ծննդին ընդառաջ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ էր հղել Կաթոլիկ եկեղեցու հովվապետ, Հռոմի Ֆրանցիսկոս պապին, որի գլխավոր միտքն այն էր, որ Ադրբեջանը «բազմադավան, բազմամշակութային երկիր է, որի կայացմանը զգալի ավանդ են բերել նաեւ նրա քրիստոնյա քաղաքացիները» եւ որտեղ «բոլորը հավասար են՝ անկախ ազգությունից եւ դավանանքից»:

ԵԱՏՄ եւ ԱՊՀ գագաթնաժողովից հետո հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնության մասին դիտարկումներն ռուսաստանյան Независимая газета-ն սկսել է Սուրբ Ծննդի տոնին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելութի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հատվածի հիշատակմամբ, ըստ որի՝ «թող խաղաղությանը նպաստեն մարդասիրական նախաձեռնությունները, տեղահանվածների օրինական ձեւով եւ անվտանգ վերադարձը, ինչպես նաեւ փոխադարձ հարգանքը կրոնական ավանդույթների եւ երկու համայնքների պաշտամունքի վայրերի հանդեպ»:

Հռոմի պապն, այսպիսով, պատասխանե՞լ է Իլհամ Ալիեւին, խոսքը Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի, ԼՂ-ում հայ եւ ադրբեջանական համայնքների, նրանց կրոնական զգացմունքների, պաշտամունքի վայրերի հանդեպ փոխադարձ հարգանքի՞, թե՞ առհասարակ հայ-ադրբեջանական հանդուրժողականության մասին է: Հռոմի պապը ոչ միայն Կաթոլիկ եկեղեցու հովվապետն է, այլեւ՝ Վատիկան պետության առաջնորդը, որ դիվանագիտական հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ:

Թեեւ ԼՂ խնդիրը, հայ-ադրբեջանական հարաբերություններն առհասարակ միշտ դիտարկվել են կրոնա-դավանական հարթությունից դուրս, բայց որոշակի փուլերում Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հանդիպումներ կազմակերպվել են:

Վերջին շրջանում այդ հարթակը չի գործել, բայց քառասունչորսօրյա պատերազմից հետո Գարեգին Բ-ն եւ Փաշազադեն առանձին-առանձին այցելել են Վատիկան:

Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Բորելն ասել է, որ Հայաստանը Եվրոպայի արեւելյան սահմանն է, բայց դա իրավա-քաղաքական ձեւակերպում է: Փաստացի Լեռնային Ղարաբաղը, Արեւելյան Անդկովկասի քրիստոնեական ինքնության տարածքը նույն քաղաքակրթական միջավայրի կենսական մասն է:

Եւ այս իմաստով Եվրոպայի արեւելյան սահմանը ոչ թե Սոթք-Ագարակ գիծն է, այլ՝ Կուրի աջափնյակը: Ադրբեջանի պետական սուվերենությունը ճանաչված է տարածքի, ոչ թե նրա ամբողջ պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիազադեն համարում է, որ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության «տեղափոխությունից հետո «Արեւմտյան Ադրբեջան» նախագիծն ակտուալությունը կորցրել է»:

Դեկտեմբերի 26-ին, երբ Իլհամ Ալիեւը մեկնել էր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Ադրբեջանի Միլլի մեջլիսն «արեւմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք վերադառնալու մասին» հայտարարություն է ընդունել, որտեղ այդ «վերադարձը» գնահատվում է իբրեւ «կողմերի միջեւ վստահության առհավատչյա»:

Էթնիկ-քաղաքակրթական ինքնության շուրջ հայ-ադրբեջանական գիտական, տեղեկատվա-քարոզչական դիմակայությունը ավելի քան կեսդարյա պատմություն ունի:

Վատիկանը կարո՞ղ է միջնորդել, որպեսզի հակասությունները հաղթահարվեն կամ հարթվեն, կամ գոնե հետագա սրացումներ չլինեն: Այս հարցում Ադրբեջանի անհանդուրժողականությունը եւ ագրեսիան ակնհայտ են: Հռոմի պապի ուղերձից հասկացվում է, որ Վատիկանն Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգությունը ճանաչում է հայկական, բայց արդյոք նա Հայաստանի տարածքում թուրք-ադրբեջանական պատմա-մշակութային շերտ տեսնու՞մ է:

Հայաստանում այս ուղղությամբ մշակումներ արվե՞լ են, արվու՞մ են: Երեւանը Վատիկանի հետ էնթիկ-քաղաքակրթական ինքնության պաշտպանության հարցերով քննարկումներ ունի՞: Սուրբ Էջմիածինը Հռոմի պապի, քրիստոնեկան քույր-եկեղեցիների հետ խորհրդատվություններ անցկացնու՞մ է, գիտական-ակադեմիական հաստատությունները միջազգային կապեր հաստատու՞մ են:

Հայ-ադրբեջանական կարգավորումը միայն սահմանազատում եւ կոմունիկացիաների հարց չէ, ազգային ինքնության եւ ըստ այդմ՝ Կովկասում քաղաքական ներկայության գերխնդրի շուրջ պատմական համաձայնություն-անհամաձայնություն է։

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ