

Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը:
Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին:
Միրզոյանը տեղեկացրեց, որ Հունաստանի գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ԼՂ-ի հայության բռնի տեղահանությունից հետո, նաև խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները և Հայաստանի նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասով:
«Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը որոշ դեպքերում, որոնց մենք ականատես ենք լինում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- ասաց նախարարը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…