

Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, պատմական կապեր կան սատարելու այն գաղափարը, որ Հայաստանը, իսկապես, հույժ կարևոր մաս է Եվրոպայի, և մենք շարունակաբար այս քայլերն առաջ կտանենք: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Հունաստանի ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նրանց կարիքները հոգալուն, մասնավորապես՝ կեցության, բնակարանի ապահովման մասով խնդիրների լուծմանը: Այն կառնչվի նաև ԼՂ-ում քրիստոնեական, մշակութային վայրերի պահպանության խնդրին:
«Մենք միանշանակ կողմ ենք, որ ԼՂ-ում քրիստոնեական վայրերը պահպանվեն, և ուզում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որ այս վայրերը կրում են և կարող են կրել»,- ասաց նախարարը և հավելեց՝ Հունաստանը միշտ պատրաստակամ է աջակցելու, որ հուսալի դաշնակից է լինելու.
«Քանի որ մենք իսկապես հավատում ենք, որ հայ ժողովրդի բարեկեցությունը և բարգավաճումը կարող են լինել միմիայն Եվրոպայի հետ»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…