Լրահոս 24/7

Փաշինյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեզ համար շատ կարևոր այց է, որովհետև մենք բավականին ընդգրկուն օրակարգ ունենք եղբայրական և բարեկամ Հունաստանի հետ, ինչպես նաև շատ կարևոր համագործակցություն՝ Եվրոպական Միության շրջանակում։

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Հունաստանը Եվրոպական Միության և ընդհանրապես, միջազգային հանրության հետ միասին մատուցել և մատուցում է մեզ։

Իհարկե, մենք չենք կարծում, որ կարողացել ենք ամբողջությամբ օգտագործել մեր հարաբերությունները զարգացնելու ներուժը, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։

Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը։ Կխնդրեմ Ձեզ փոխանցել իմ ջերմագին ողջույնները վարչապետ Միցոտակիսին։ Հույս ունեմ, որ նրա հետ հանդիպելու նոր հնարավորություններ կլինեն։

Կարծում եմ՝ շատ կարևոր առանձնազրույց ենք ունեցել Գրանադայում, և, իհարկե, Հունաստանի հետ մեր հարաբերությունների խորացումը շատ կարևոր է մեզ համար»։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

16 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago