Լրահոս 24/7

ՀՀ տարածքային ամբողջականությունը ճնշման տակ է, պատրաստ ենք օգնել մեր բարեկամ երկրին․ Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է արել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերության եթերում՝ մեկնաբանելով Հայաստան կատարած պաշտոնական այցը․

«Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան և հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։

Միևնույն ժամանակ այցելել եմ Երևանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։

Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող կապեր։ Այն մեզ բարեկամ երկիր է։

Հունաստանը, հենց այս հավերժական բարեկամության համատեքստում, միշտ հոգ է տանում՝ Հայաստանին ապահովելու անհրաժեշտ համերաշխությունն ու անվտանգությունը։

Հատկապես այսօր՝ մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով տարածքային ամբողջականությունը լուրջ ճնշման տակ է։

Հատկապես կարևոր է թե՛ որպես խորհրդանիշ, թե՛ որպես Հունաստանի անունից լավ ծառայությունների մատուցում Հայաստանին, օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում․ Եվրամիությունում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման համար, և այնտեղ, որտեղ պահանջվում է՝ տալ լուծում, որը կլինի արդար և կայուն և կհաստատի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաև ցանկացած թշնամական գործողությունից խուսափելու համար։

Հունաստանի կառավարության, հունական պետության համար սկզբունքային է աջակցություն ցուցաբերել ցանկացածին, ով գտնվում է պաշտպանության մեջ ցանկացած տեսակի ագրեսիայից»,- նշել է Գերապետրիտիսը։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

23 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

53 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

2 hours ago