

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել պատմամշակութային ընդհանրությունների վրա հիմնված հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան:
Անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին՝ ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կարևորել է Հունաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծել, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքները խստագույնս պահպանելու միջոցով:
Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…