

«Եթե մարդը գնում է մի տեղ, որը գրանցված չէ, լիցենզավորված չէ, մենք ո՞ւմ և ինչի՞ համար ենք 50.000 դրամ տալիս»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվելով ԼՂ-ից տեղահանվածների մասնագիտական ուսուցման նպատակով տրամադրվելիք աջակցության ծրագրի մասին։
«Մենք ասում ենք՝ մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում։
Մեր կարգավորումներով մասնագիտական ուսուցումը շատ կոնկրետ բան է նշանակում. պետք է լինի լիցենզավորված կազմակերպություն, որն իրավասու է տալ մասնագիտական ուսուցում։ Թե չէ, ամեն դեպքում բակում կարող են մի տաղավար դնել, ասել՝ մենք մասնագիտական ուսուցում ենք կազմակերպում, 50.000-ները բերեք»։
Ըստ նրա՝ կարևոր է, որ մարդը գիտելիքներով ու հմտություններով օժտվի․
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ մասնագիտական ուսուցումը տերմին է, երբ գրում ենք թղթի վրա, կարողանում ենք գնալ, տեսնել, թե ով է այդ մասնագիտական ուսուցման ծառայությունը մատուցում»,- ասաց նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ կա երկու իրավիճակ. մեկն ամբողջական որակավորում տրվող դասընթացն է, որի ավարտին տրվում է դիպլոմ ու որոշակի որակավորում, ինչը պահանջում է լիցենզիա, և կան կարճաժամկետ կրթական ծրագրեր՝ մինչև 6 ամիս տևողությամբ, որ պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում։
Ըստ Անդրեասյանի՝ քոլեջներն ու ուսումնարանները բոլոր ոլորտներում ակտիվ կարճաժամկետ ծրագրեր իրականացնում են։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…