Քաղաքականություն

«Եթե էթնիկ զտման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն կա, ներկայացրեք». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողին, որը հիշեցրել է, որ հայկական կողմից հայտարարվում է Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա սեպտեմբերին կատարված էթնիկ զտումների մասին, պատասխանել է. 

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք ապակառուցողական ենք համարում, և, ամենակարևորը, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Մենք վստահելի երկխոսություն ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ մեր գործընկերների հետ։ Մենք քանիցս մեր դիրքորոշումը ներկայացրել ենք այդ հայտարարությունների (էթնիկ զտման) վերաբերյալ։ 

Հավանաբար, այդպիսի հայտարարությունները Հայաստանում կամ արտերկրում ինչ-որ մեկին ձեռնտու են․ այլ կերպ չեմ կարող բացատրել։ Սրանք փորձեր են՝ խեղաթյուրելու փաստերն ու սեփական պատասխանատվությունից խուսափելու: Ինչ մնում է Ղարաբաղում էթնիկ զտումների պնդումներին․ եթե կա միջազգային հեղինակավոր կազմակերպության, օրինակ, ՄԱԿ-ի, ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, որ էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք՝ ներկայացրեք այդ փաստաթուղթը։  Մենք բազմիցս նշել ենք հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի կարևորությունը՝ հիմնված Բաքվի հայտարարությունների վրա», – հավելել է Զախարովան։ 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

2 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

3 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

5 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

6 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

6 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago