

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից:
«Ցավալի է, որ զեկույցը վկայակոչում է Լաչինի ճանապարհի, այսպես կոչված, շրջափակումը, որը հեռու է իրականությունից և չի ճանաչվել միջազգային դատարանի (ICJ) կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե ապացույցներ է ներկայացրել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի իբրև համակարգված չարաշահման վերաբերյալ, որը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը և միջազգային իրավունքը:
«Ի վերջո, կարևոր է նշել, որ Ադրբեջանը հանձնակատարին հրավեր է ուղարկել տարածաշրջան այցելելու՝ ակնկալելով, որ նա դիտողություններ կանի՝ հիմնված չեզոքության, անկողմնակալության, հավասարության և մարդու բոլոր իրավունքների համընդհանուրության վրա:
Նշելով այցի արդյունքները ՝ Ադրբեջանն ընդգծում է, որ հանձնակատարի դիտարկումներին պակասում է լիակատար արդարությունն ու անաչառությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…