Լրահոս 24/7

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարցեր. վարչապետ

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարցեր, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

«Մենք ասում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է գոյություն ունենան։ Հետևաբար, երբ պարզվի, որ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ իր վերահսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, ՀՀ-ն պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են ՀՀ-ին, սակայն Ադրբեջանն է պահում իր վերահսկողության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Նման քաղաքական պայմանավորվածություն կա, սա գործնականում իրականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխհամաձայնեցված քարտեզի»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկեց Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։

«ՀՀ–ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և այդ պայմանավորվածությունները կատարելու համար համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան»,– հայտարարեց նա՝ նշելով, որ դա նոր բան է։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

1 hour ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

22 hours ago