Քաղաքականություն

«Հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մի հատված է հրապարակել Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում իր ելույթից և նշել, որ այսօրինակ քննարկումների առանցքում «հայրենիք» և «պետություն» հասկացությունների փոխհարաբերությունների հարցն է:

«Ես հիշում եմ, որ 2021 թվականից հրապարակային այդ թեմայով խոսում եմ և անընդհատ առաջ եմ քաշում հայրենասիրության այն մոդելի հարցը, որը մեր բոլորիս հավաքական մտքի մեջ կա: Ու հարցը շատ պրակտիկ է. 2024 թվականի աշխատանքային առաջին օրերը ես սկսել եմ այս հարցի շուրջ շատ լուրջ և խորը մտածումներով: 

Երբ աշխատանքային առաջին օրն այցելեցի մեր նորակառույց դպրոցները, մարզադահլիճները, այդ այցերի տպավորություններով ավելի ահագնացավ այն խնդիրը, թե հայրենասիրության մոդելը ո՞րն է: Կառավարությունը, կառավարության պատասխանատուները, մենք՝ բոլորս այս հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։ Որովհետև մենք ասում ենք՝ այս ի՞նչ է տեղի ունենում: Թվում է, թե ինչ հայրենասիրական ծրագիր է, մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց երբ գնում ենք, բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ իրականությունը մեր պատկերացումներից կտրված է։ Եվ էլի վերադառնում ենք հայրենասիրության մոդելի հարցին»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ հարց է ծագում, այն մարդիկ, որոնք այդ ամբողջ աշխատանքն անում են և միշտ չէ, որ լավ է ստացվում, այդ մարդիկ հայրենասեր չե՞ն: 

«Ես ոչ մի կասկած չունեմ այդ մարդկանց հայրենասիրության մեջ, բայց խնդիրն այն է, որ մեր հավաքական ընկալման մեջ հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է: Շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք այն, որ ոտքի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում-անում ենք մեր աշխատանքը և մեզ մոտ հարց չի առաջանում, թե ի՞նչ որակով ենք անում այդ աշխատանքը: Այստեղ է ֆունդամենտալ պրոբլեմը: Շատ դեպքերում մենք էլ չենք նկատում մեր աշխատանքի թերությունը՝ ինձնից սկսած և շինարարով ավարտված, որովհետև շատ բաներ մեզ համար սովորական են: Այսինքն՝ կախիչը կախված է, ի՞նչ կարիք կա այն ստուգելու, կպոկվի՝ կկպցնենք կամ երեխաներ են, թող աթոռին, պատուհանին կամ պահարանի գլխին դնեն։ Այստեղից են մեր բոլոր խնդիրները և այստեղ է մեր բոլոր պրոբլեմների լուծումը»,- ասել է վարչապետը: 

Փաշինյանի խոսքով՝ մենք չպետք է խորշենք ինքներս մեզ հարց տալուց՝ ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պետությունը, ի՞նչ է հայրենասիրությունը: 

«Մենք ինչի՞ ենք ասում հայրենիքը պետությունն է, որովհետև եթե այդպես չէ՝ ինքը դառնում է ոչ կոնկրետ՝ մեր պատասխանատվության տիրույթից դուրս։ Պետությունն այն է, որի հետ ամեն օր հարաբերվում ենք, որտեղ ապրում ենք։ Ցավոք, մեր իրականության մեջ ավելի շատ տարածված է այն կեցվածքը, որ ես ամեն ինչ գիտեմ, մենք ամեն ինչ գիտենք։ Սա մեզ զերծ է պահում մեր չիմացածի հետ առնչվելու հնարավորությունից։ Ինչքա՞ն ենք ասում, որ մենք հազարամյա ժողովուրդ ենք, և սա ճիշտ է, բայց այս մտքի չարաշահումը մեզ հետ է պահում արձանագրումից, որ թեկուզ լինելով հազարամյա ժողովուրդ, շատ բան չգիտենք կամ մեր իմացած շատ բաներ մոռացության է մատնվել, կորսվել է»,- նշել է Փաշինյանը։ 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago