Հասարակություն

«Մինչև հիմա մենք մեր պետական օրհներգը ներկայացնելու ձևը չգիտենք»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է, որ պետք է խոստովանել՝ չգիտենք պետություն ունենալու, պահելու և զարգացնելու հետ կապված բազմաթիվ նրբություններ և վերհիշել է 2019 թվականին դրոշի հետ կապված պատմությունը։ 

«Անընդհատ հիշում եմ 2019-ի պատմությունը, սա վերաբերվում է պետական մարմիններին։ Մինչև այսօր մենք դրոշի հետ հարաբերվելու ձևը ոչ բոլոր տեղերում և ոչ միշտ գիտենք։ Մինչև հիմա մենք մեր պետական օրհներգը ներկայացնելու ձևը չգիտենք՝ մի տեղ երկար է, մի տեղ կարճ է, բայց այն մեկն է և բոլոր տեղերում պետք է հնչի նույն կերպ»,- ասել է Փաշինյանը։ 

Նա նշել է, որ դեռ պետք է սովորենք պետություն ստեղծել, ունենալ, ուժեղացնել, բայց դրա համար պետք է հասկանալ ի՞նչ է պետությունը։ 

«Պետությունը կարգ ու կանոն է։ Սևանա լճի հետ հարաբերվելը պետություն լինելու-չլինելու մեջ է, սիգի մեջ մեր հարաբերությունը պետություն լինելու-չլինելու մեջ է։ Մինչև դեկտեմբերի վերջ երբեք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել»,- ասել է Փաշինյանը։ 

Վարչապետը նաև մեջբերել է Աստվածաշնչյան մի արտահայտություն, որում ասվում է՝ «պիտի նայես, պիտի նայես ու պիտի չտեսնես»։ 

«Մենք այսօր այնքան բաներ կան՝ նայում, նայում ենք ու չենք տեսնում։ Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ, կամ գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍ՝ առաջարկելով, որ դպրոցներում դասավանդվող Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն։ Անկեղծ ասած՝ այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ․ ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել»,- նշել է նա։

ՀՀ վարչապետ Փաշինյանը շարունակել է, թե կարող է թվալ, թե սա ի՞նչ բանավեճ է՝ Հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն, սակայն խորքային և բովանդակային շատ լուրջ տարբերություն կա։ 

«Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմության՝ պետականության բացակայության դրվագներով։ Այս հարցադրումները շատ կարևոր են»,- նշել է վարչապետը։ 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

7 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago