Լրահոս 24/7

Թենիսի կորտեր կկառուցվեն մեկ այլ վայրում` նախքան քանդման աշխատանքները

«Ինքս դեռ 1996-ից մինչև 2002 թ. «Արարատ» ակումբում պարապել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի»,- այս մասին այսօր Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ Երևանի Փոքր կենտրոնում, բացի Օղակաձև այգուց և մի քանի փոքր այգիներից, կանաչ տարածքի այլ հնարավորություններ չկան, հետևապես այստեղ լուծումները շատ պարզ են.

««Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք։ Պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն՝ պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր հետագայում անցնենք քանդման աշխատանքներին:

Իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, և, քանի որ աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդոմասնագետներ սկսեցին խոսել այս մասին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է»:

Տիգրան Ավինյանն ընդգծեց` որոշ մարդիկ, այսպես ասած, ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեն` «ասեմ` չի ստացվելու»։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago