Լրահոս 24/7

Ադրբեջանի նախագահ կընտրեն նաև զորամասերում և կալանավայրերում

Վաղը լրանում է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների համար զորամասերի, քննչական մեկուսարանների և քրեակատարողական հիմնարկների տարածքներում ստեղծված ընտրատեղամասերի ընտրացուցակների թարմացման համար նախատեսված ժամկետը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ հիմնվելով ընտրողների մասին զորամասերի հրամանատարների, քննչական մեկուսարանների և քրեակատարողական հիմնարկների ղեկավարների կողմից ներկայացված տվյալների վրա, պարտավոր են ապահովել ընտրացուցակների հստակեցում (զորամասերում զինծառայողներ, զորամասերի տեղակայման տարածքի սահմաններում բնակվող զինծառայողների ընտանիքներ, քննչական մեկուսարաններում պահվող մեղադրյալներ, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կալանավորներ և այլ ընտրողներ) զորամասերի, քննչական մեկուսարանների և քրեակատարողական հիմնարկների տարածքում ստեղծված ընտրատեղամասերում։

Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, ապա նշված ժամկետը ընդգրկում է մինչև 2024 թվականի հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago