Լրահոս 24/7

«ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է խաղաղության օրակարգին։

Մեկնաբանելով պատերազմից հետո խաղաղության օրակարգի մասին հայտարարությունները՝ վարչապետն ասել է, թե դրանց նպատակը միայն ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ է կապված եղել. 

«Մենք անկախության գոյության ողջ ընթացքում մի բան չենք նկատել՝ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, դուք էլ, մենք էլ, բոլորս էլ․ ինչն էլ ֆունդամենտալ պրոբլեմ է»։

Ըստ նրա՝ անվտանգային ընդհանուր մարտահրավերների մեջ իրենց ռազմավարական ընկալումն է, որ բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, լինեն բացառիկ լեգիտիմ։

Անդրադառնալով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ վարչապետը նշել է. «Ինչ պայմաններով Իրանը տալիս է անցումը, նույն պայմաններով ՀՀ-ն պատրաստ է տալ։ Եթե ՀՀ տարածքով անցումն Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով 49 կմ է։ Եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49 կմ–ի համար, բնականաբար, դրանք չեն կարող ընդունելի չլինել 47 կմ–ի համար»։

Վարչապետը նաև ասել է. «ԼՂ կարգավիճակի որոշումն առանց սահմանափակումների նշանակում է «0 կարգավիճակ», այդ թվում՝ Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի կազմում 0 կարգավիճակին հասնելու համար 2018 թ. օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացը դասավորված էր նախապատրաստի իրավիճակում: Անհրաժեշտության դեպքում սա կապացուցեմ»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

15 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

15 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

15 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 hours ago