Լրահոս 24/7

Ըստ Պապիկյանի՝ կա շուրջ 1 տասնյակ դիրք, որտեղ մեքենայով հնարավոր չէ հասնել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին․ «Ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական քննության արդյունքում։ Քննչական գործողությունների արդյունքում ի դերև կելնեն խնդիրները, որ դարձել են այս դժբախտ պատահարի պատճառ։ Խնդիրն ունի երկու կողմ, որից մեկը բնական պայմաններն են»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին 10 օրում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում. «Այս պահին առկա է 200-ից ավելի դժվարամատչելի դիրք, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, բայց եղանակային այս պայմաններում մշտապես փակման ենթակա են բքի ու ձնահոսքերի պատճառով»։

Ըստ Պապիկյանի՝ կա շուրջ 1 տասնյակ դիրք, որտեղ բոլոր եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամառվա ամենատաք շրջանում, մեքենայով հնարավոր չէ հասնել. «Ուզենք, թե չուզենք, զինծառայողների տեղաշարժն այդ դիրք, նաև՝ սնունդ հասցնելն, իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանիզմներով, և դա պայմանավորված է դիրքերի աշխարհագրական պայմաններով»,- ասել է նա՝ հավելելով, որ գործ ունենք վերջին 3 տարում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի որպես պոտենցիալ ձնահոսքերի ուղղություն։ 

Պապիկյանը նաև ասել է, որ գրավոր հանձնարարական կա՝ այդ օրերին տեղաշարժ չկատարելու. «Այդ օրերին 5 զինծառայողի ծառայության ժամկետն ավարտվել է, բայց եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ նրանցից 4–ը շարունակել է մնալ դիրքերում․ միայն 2 օր անց է հնարավոր եղել իջեցնել դիրքերից ու պատշաճ զորացրել տուն»։

Ըստ Պապիկյանի՝ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. «Ուզում եմ հորդորել զինծառայողների հարազատներին՝ բոլոր պարագաներում զերծ մնալ ԶՈՒ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից»։

1

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

12 hours ago