Լրահոս 24/7

Ավտոստրադաները նաև տների գներն են գցում. ես կողքը տուն ունեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մայրաքաղաքում նոր ճանապարհահատվածի կառուցման մասին, նշել է.

«Ասել ենք, որ Հայրենիքի խաչմերուկում հանգույց պետք է ստեղծել, բայց տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի լավ է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ–Աբովյան-Ջրվեժ-Խարբերդ ճանապարհահատվածը կառուցվի»:

Ըստ նրա, քաղաքական ռիսկի պահ կա, բայց դրանից չպետք է վախենալ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է.

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակի հանգույցների կառուցումը, բացի նրանից, որ տևական ժամանակով այդ հանգույցները փակ են լինելու, ինչ-որ շինարարություն է արվելու, արդյունքը, որ ստանալու ենք, չի տալու էական դրական էֆեկտ, որ կարողանանք ասել՝ տրամաբանություն կար այդտեղ»։

Ըստ Ավինյանի, իրենք կենտրոնանում են շրջանցիկ ճանապարհների կառուցման վրա, որով կարողանալու են հիմնական խնդիրները լուծել.

«Լուծումները, որ առաջարկվում են, գեղեցիկ հրապարակներն էական ձևափոխման են բերելու, մասնավորապես, «Հայրենիքի» հրապարակը դառնալու է ավտոստրադա, որ քաղաքային միջավայրում սխալ բան է իրականացնելը»,- ասել է նա։

Ըստ նրա, քաղաքի ներսում նոր հանգույցներ կառուցելուն զգուշավոր են մոտենում։

Վարչապետն էլ, համաձայնվելով ասվածի հետ, նշել է. «Ավտոստրադաները մոտակա տների գներն են գցում, և քանի որ ես կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»։

Թիվ 1

Recent Posts

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

3 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

8 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

25 minutes ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

38 minutes ago

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

54 minutes ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

1 hour ago