Լրահոս 24/7
18.01.2024

Պոեզիայի «քաղաքականությունը»

Պոեզիայի «քաղաքականությունը»

Իրավիճակը, որ Արցախում ձգվեց շուրջ մեկ տարի կամ ավելի քան մեկ տարի, քանի որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի համաձայնեցված ռեժիմը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության լուռ համաձայնությամբ չեղարկել եւ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը վերահսկողության տակ էր առել 2022 թ. օգոստոսի 5-ին, ավելի լավ հնարավոր չէ, երեւի, բնութագրել, քան Պարույր Սեւակն է ասել.…

Թե չէ այդպես դու նման ես չփլված,

Բայց ուր որ է գլխիս թափվող կամարի:

Ըստ էության, այդպես է եղել ավելի քան երկու տասնամյակ. Կարգավորման փուլային տարբերակը վիժեցնելուց հետո, երբ Ադրբեջանը շեմքից մերժեց «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի միջազգայնորեն հարգված սահմաններում, հասկանալի պիտի լիներ, որ կամ պետք է ընդունել «տարածքներ՝ պատերազմը չվերսկսելու երաշխիքների դիմաց» հայեցակարգը, կամ Հայաստանում եւ Արցախում պետական, հանրային, տնտեսական, մշակութային, գիտա-կրթական, տեղեկատվական համակարգը դնել, ինչպես ռուսներն են սիրում ասել՝ ռազմական ռելսերի վրա եւ պատրաստվել նոր եւ ավելի լայնածավալ պատերազմի:

Տարածված խոսույթ է, որ «խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են»։ Այդպես է, բայց ինչու՞ ժամանակին չասվեց, որ «ցանկալի կարգավորումը չեն հայցում, պարտադրում են»։

Ի՞նչ է իրենից ներկայացրել քսանամյա բանակցային գործընթացը. միջազգային միջնորդների աջակցությամբ հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂ անկախությունը կամ անկախության հանրաքվե անցկացնելու իրավունքը:

Թե ինչու՞ պիտի ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համակարծիք լինեին եւ, մանավանդ, ազդեցություն գործեին Բաքվի վրա՝ այս հարցը ոչ ոքի, կարծես, չի հետաքրքրել:

Իսկ Ադրբեջանն ինչու՞ պիտի համաձաներ իր համար մերժելի կարգավորմանը, երբ տեսնում էր, որ Հայաստանի ռազմական ծախսերը տարեկան՝ 300 միլիոն, իրենը 3 միլիարդ դոլար է: Ուժային հաշվեկշռի այս ահռելի ճեղքվածքն էլ հենց «չփլված, բայց ուր-որ է մեր գլխին թափվող կամարն» էր, որ փլուզվեց քառասունչորսօրյա պատերազմի տեսքով:

2016թ. ապրիլի 4-ի երեկոյան Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որ ծփում էր կամուֆլյաժավորների բազմությամբ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին հարցրի, թե ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում դիմադրության ի՞նչ պաշարներ ունենք: Նա անկեղծորեն պատասխանեց՝ քառասուն օրվա:

Հայաստանը 2020 սեպտեմբերի 27-ին լայնածավալ հարձակումն ընդունել է այդ ռեսուրսով: Ստեփանակերտում ավելի կազմակերպված եւ արդյունավետ ու կոշտ կառավարման դեպքում, թերեւս, հետեւանքներն այսքան ծանր չէին լինի, բայց քաղաքականության մեջ «եթե» չկա:

«Եթե» չկար նաեւ հետպատերազմական Արցախում: Գերխնդիր էր պահել–պահպանել ԼՂ հայկականությունը: Իշխանությունը եւ քաղաքական էլիտան ընտրեցին «կամ՝ կամ» ճանապարհը:

Եւ Ալիեւն այսօր ասում է. «Երբ հայերը որոշեցին հեռանալ, մենք չէինք կարող փակել նրանց ճանապարհը:

…Հետևում էի ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է, որ դպրոցում Շիրազ չի սովորել, թե չէ կիմանար «Ո՞րն է բաբո, մեր հայրենիք» հարցի պատասխանը:

Երեւում է՝ ինքն էլ Շիրազին լավ չգիտի: Այլապես կհիշեր այս տողերը.-Խաղաղություն, տե՛ս, քեզ ինչքան եմ սիրում,Որ չեմ ասում, թե Մասիսը ետ տվեք:- Քաղաքականությունն, ինչ խոսք, պոեզիա չէ, բայց պոեզիան քաղաքական հուշումներ ունի:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ