Գլխավոր
18.01.2024

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների նոր որակ է նշմարվում

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների նոր որակ է նշմարվում

Հունվարի 17-ին Մոսկվայում կայացել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Դեսպան Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները` մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ: Դեսպանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Ռուսական կողմն ընդգծել է եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման խիստ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա»:
Պաշտոնական հաղորդագրության մեջ մի հատկանշական հանգամանք կա․ հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հաշվի առնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում դժվար է որակել դաշնակցային կամ գոնե՝ գործընկերային, այս հանդիպման նախաձեռնությունը կարևորվում է դիվանագիտական հարաբերություններին նոր որակ հաղորդելու և նոր դիրքերից շփումներ հաստատելու տեսակետից։ Հայաստանյան արտաքին քաղաքականությունը բալանսավորման կուրսի իրացման ճանապարհին առաջին հաջողություններն է գրանցում աշխարհի հետ հարաբերվելու տեսակետից, միաժամանակ՝ նոր որակի հարաբերություններ հաստատելով նաև Ռուսաստանի հետ։ Պաշտոնական Երևանը ցույց տվեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սպասարկելու է միայն և բացառապես պետական շահը՝ հակադրվելով տասնամյակներ շարունակ պարտադրված և դիվերսիֆիկացիայի անհնարինության կեղծ օրակարգին։
Այսօրվա իրականությունը փաստացի ցույց է տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում Ռուսաստանի հետ գործընկերային քննարկումներից և հարաբերություններից, բայց և բացառում է խամաճիկային ընկալումը, որով այդ հարաբերությունները բնութագրվել են նախորդ տասնամյակներին։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը, որով փաստացի հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հունվարի 11-ի հարցազրույցում արած այն հայտարարությունը, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն` Ռուսաստանը պետք է ապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի անվտանգությունը: Փաստորեն՝ Ռուսաստանը քաղաքական բարձր մակարդակով առաջին անգամ բացահայտ հայտարարում է, որ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ չի եղել որեւէ «միջանցքային» պայմանավորվածություն: Սա ոչ թե շարքային հայտարարություն է, այլ դիվանագիտական հանգրվան, որտեղ հարաբերություններում Հայաստանի համար պետական շահերի պաշտպանության հստակ դիրքորոշում է արձանագրված։
Իհարկե, նաև հասկանալի է, որ շփումների և ակնարկների այս մակարդակը պայմանավորված չէ միայն երկկողմ հարաբերություններով ու դրանց ընկալումներով․ միջազգային աշխարհաքաղաքականության բազմաթիվ շերտեր՝ Իրանի շուրջ զարգացումները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների նրբերանգներն ու շատ այլ հարցեր ևս առանցքային գործոն են հանդիսանում։ Բայցևայնպես՝ հարաբերությունների նոր որակն արդեն տեսանելի է դառնում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է