Հասարակություն

FlyOne Armenia ընկերությունը երբեք չի խուսափել քննադատությունից, հրապարակայնությունից ու առողջ բանավեճից

FlyOne Armenia-ն հայտնում է.

Այսօր Yerkir.am կայքում հրապարակվել և մի շարք հարթակներում արտատպվել է «Ահազանգ. թռնելուց «Fly One»-ին 40 եվրո հավելավճար ես տալու գրանցման համար» հոդվածը, որի վերաբերյալ հարկ է նշել հետևյալը։

FlyOne Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունը բազմիցս հայտարարել է, որ ավիաընկերության բոլոր չվերթների առցանց անվճար հաշվառումը հասանելի է ընկերության բոլոր ուղևորներին և սկսվում է չվերթից 24 ժամ առաջ, ինչի մասին գրառումը առկա է Fly One ընկերությունների խմբի կայքէջում, իսկ ընկերությունների խմբի կայքէջի վկայակոչված հատվածում դրա բացակայությունը տեխնիկական ցավալի բացթողում է, ինչն արդեն իսկ շտկվել է։

Առցանց անվճար հաշվառումն ունի ընդամենը մեկ նպատակ․ հնարավորինս հասանելի ու մատչելի պահել ավիատոմսերի գինը՝ որոշ գործողություններ պատվիրակելով անմիջապես ուղևորին։ Տոմսերի այսօրինակ հասանելիությունը 2023թ․ ավելի քան 900 հազար ուղևորի հնարավորություն է տվել օգտվելու յուրաքանչյուրի կարիքներին հարմարեցված ճամփորդական ծառայություններից։ Ներկայում` ավիաընկերության ուղևորների բացարձակ մեծամասնությունը, չվերթին ներկայանում է առցանց անվճար հաշվառումն անցած։

Ավիատոմսերի որոշ տեսակներով ճամփորդող ուղևորի համար անվճար հաշվառումը հասանելի է նաև օդանավակայանում։

FlyOne Armenia ավիաընկերությունը բյուջետային լոուքոսթ ավիաընկերություն է և աշխարհի բյուջետային ավիաընկերությունների բացարձակ մեծամասնության հաշվառումը օդանավակայանում վճարովի ծառայություն է, ասվածը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող հիմնական լոուքոսթերներին:

Ավիաընկերության բոլոր ուղևորները մի քանի անգամ, մասնավորապես, թռիչքից 24 ժամ առաջ անվճար ու առցանց հաշվառվելու հնարավորության մասին բազում իրազեկումներ են ստանում, թե’ իրենց էլեկտրոնային փոստին, թե’ ավիաընկերության տրամադրության տակ առկա բոլոր միջոցներով։ FlyOne Armenia-ն շարունակելու է հանրությանն իրազեկելուն ու առցանց հաշվառումը խրախուսելուն ուղղված աշխատանքը։

Հարկ ենք համարում նշել, որ ավիաընկերությունը, զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական հարթակներով, հասանելի բոլոր գործիքներով նույնպես, բազմիցս իրազեկել է հանրությանը անվճար առցանց հաշվառման մասին։ Ավիաընկերությունը երբեք չի խուսափել զանգվածային լրատվության միջոցների հետ շփումից և չկա որևէ խոչընդոտ, որ մամուլի մեր գործընկերները կարողանային խնդրո առարկայի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալ նաև մեզնից:

Միևնույն ժամանակ, ավիաընկերության համար անընդունելի է հայտնի քաղաքական գործչին ավիաընկերության գործունեության հետ կապելը, քաղաքական գործչի և իր ընտանիքի անդամների անվան որևէ շահարկումը, ինչը համարում ենք անընդունելի, մոլորեցնող և թիրախավորված:

Այսօրինակ վարքագծի կրկնվող բնույթը հիմք է տալիս եզրակացնելու, որ նման շեշտադրումներով հրապարակումները ուղղորդվում են հստակ կենտրոններից, որոնց նպատակը յուրաքանչյուր ավիաընկերության գործունեության ընթացքում տեղ գտնող հնարավոր թերացումներին քաղաքական բովանդակություն ու աստառ հաղորդելն է։ Այդ գործելաոճը կոռեկտ չէ ։

Լրատվամիջոցների մեր գործընկերերին խնդրում ենք, ձեռնպահ մնալ ընկերության աշխատանքի այս կամ այն ոլորտներին վերաբերող հարցերը ընկերության գործունեության հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող քաղաքական գործիչների հետ կապելու պրակտիկայից։

FlyOne Armenia ընկերությունը երբեք չի խուսափել քննադատությունից, հրապարակայնությունից ու առողջ բանավեճից։ Ընկերությունը չի հանդուրժելու այնպիսի բացահայտ շահարկումներ, որոնք ավիաընկերության գործունեության վերաբերյալ հանրային անառողջ ու խեղաթյուրված պատկերացումներ են ստեղծում։

Հայտնում ենք նաև, որ առաջիկայում հրապարակայնորեն կամփոփենք ընկերության գործունեության 2023թ․ արդյունքները։

Ստորև՝ անվճար առցանց հաշվառում անցնելու վերաբերյալ տեղեկատվական հոլովակը։

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

12 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

35 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

52 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago