Գլխավոր

Պոեզիայի «քաղաքականությունը»

Իրավիճակը, որ Արցախում ձգվեց շուրջ մեկ տարի կամ ավելի քան մեկ տարի, քանի որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի համաձայնեցված ռեժիմը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության լուռ համաձայնությամբ չեղարկել եւ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը վերահսկողության տակ էր առել 2022 թ. օգոստոսի 5-ին, ավելի լավ հնարավոր չէ, երեւի, բնութագրել, քան Պարույր Սեւակն է ասել. …Թե չէ այդպես դու նման ես չփլված, Բայց ուր որ է գլխիս թափվող կամարի: Ըստ էության, այդպես է եղել ավելի քան երկու տասնամյակ.

Կարգավորման փուլային տարբերակը վիժեցնելուց հետո, երբ Ադրբեջանը շեմքից մերժեց «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի միջազգայնորեն հարգված սահմաններում, հասկանալի պիտի լիներ, որ կամ պետք է ընդունել «տարածքներ՝ պատերազմը չվերսկսելու երաշխիքների դիմաց» հայեցակարգը, կամ Հայաստանում եւ Արցախում պետական, հանրային, տնտեսական, մշակութային, գիտա-կրթական, տեղեկատվական համակարգը դնել, ինչպես ռուսներն են սիրում ասել՝ ռազմական ռելսերի վրա եւ պատրաստվել նոր եւ ավելի լայնածավալ պատերազմի:

Տարածված խոսույթ է, որ «խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են»։ Այդպես է, բայց ինչու՞ ժամանակին չասվեց, որ «ցանկալի կարգավորումը չեն հայցում, պարտադրում են»։ Ի՞նչ է իրենից ներկայացրել քսանամյա բանակցային գործընթացը. միջազգային միջնորդների աջակցությամբ հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂ անկախությունը կամ անկախության հանրաքվե անցկացնելու իրավունքը: Թե ինչու՞ պիտի ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համակարծիք լինեին եւ, մանավանդ, ազդեցություն գործեին Բաքվի վրա՝ այս հարցը ոչ ոքի, կարծես, չի հետաքրքրել: Իսկ Ադրբեջանն ինչու՞ պիտի համաձաներ իր համար մերժելի կարգավորմանը, երբ տեսնում էր, որ Հայաստանի ռազմական ծախսերը տարեկան՝ 300 միլիոն, իրենը 3 միլիարդ դոլար է:

Ուժային հաշվեկշռի այս ահռելի ճեղքվածքն էլ հենց «չփլված, բայց ուր-որ է մեր գլխին թափվող կամարն» էր, որ փլուզվեց քառասունչորսօրյա պատերազմի տեսքով: 2016թ. ապրիլի 4-ի երեկոյան Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որ ծփում էր կամուֆլյաժավորների բազմությամբ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին հարցրի, թե ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում դիմադրության ի՞նչ պաշարներ ունենք: Նա անկեղծորեն պատասխանեց՝ քառասուն օրվա: Հայաստանը 2020 սեպտեմբերի 27-ին լայնածավալ հարձակումն ընդունել է այդ ռեսուրսով: Ստեփանակերտում ավելի կազմակերպված եւ արդյունավետ ու կոշտ կառավարման դեպքում, թերեւս, հետեւանքներն այսքան ծանր չէին լինի, բայց քաղաքականության մեջ «եթե» չկա: «Եթե» չկար նաեւ հետպատերազմական Արցախում: Գերխնդիր էր պահել–պահպանել ԼՂ հայկականությունը: Իշխանությունը եւ քաղաքական էլիտան ընտրեցին «կամ՝ կամ» ճանապարհը:

Եւ Ալիեւն այսօր ասում է. «Երբ հայերը որոշեցին հեռանալ, մենք չէինք կարող փակել նրանց ճանապարհը:

…Հետևում էի ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է, որ դպրոցում Շիրազ չի սովորել, թե չէ կիմանար «Ո՞րն է բաբո, մեր հայրենիք» հարցի պատասխանը: Երեւում է՝ ինքն էլ Շիրազին լավ չգիտի: Այլապես կհիշեր այս տողերը. -Խաղաղություն, տե՛ս, քեզ ինչքան եմ սիրում, Որ չեմ ասում, թե Մասիսը ետ տվեք:- Քաղաքականությունն, ինչ խոսք, պոեզիա չէ, բայց պոեզիան քաղաքական հուշումներ ունի:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago