Աշխարհ

Փողերի լվացման գործով Իվանիշվիլին պարտվել է շվեյցարական բանկին

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին փողերի լվացման գործով պարտվել է շվեյցարական բանկին․ հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Իվանիշվիլիի մամուլի քարտուղարը նշել է, որ կբողոքարկի գործը փակելու որոշումը։ Հաղորդվում է, որ UBS Group AG-ն, որը գնել է Credit Suisse-ը, շահել է իրենից ժառանգած իրավական վեճերից մեկը:

Նախկին բանկիր Պատրիկ Էսկադրոնին մեղադրել են ստորագրություններ կեղծելու, հաճախորդների հաշիվներից միջոցներ հանելու և Իվանիշվիլիի հաշիվներից միլիոնավոր դոլարներ ապօրինի փոխանցելու մեջ: Բանկիրն Իվանիշվիլիին խարդախության փաստը խոստովանել է 2015 թվականին։ 2018 թվականին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ 2020 թվականին ինքնասպան է եղել։ Այնուամենայնիվ, հետաքննությունը չի հայտնաբերել Credit Suisse-ի կողմից փողերի լվացման ապացույցներ, և ներկայումս գործը փակված է:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago