

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում։ Նախագծի նպատակն է Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավումն և պահպանումը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավումը։
Ներկայումu քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանություն և ներսում՝ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվում են երկու տարբեր ստորաբաժանումների՝ պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ծառայողների կողմից։
Նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու ստորաբաժանումների գործունեությունը հանգեցնում է կառավարման խնդիրների ծագմանը։
Մինչդեռ այս ուղղություններում արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի ՔԿՀ-ների կենսագործունեության համար՝ արտաքին պահպանության, ներքին անվտանգության ապահովման, հիմնարկներում նոր հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման համար։
Հենց այս պատճառով էլ անհրաժեշտ է ՔԿՀ-ներում ստեղծել նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, հնարավորություն կընձեռի նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե՛ արտաքին պահպանության, թե՛ ՔԿՀ-ի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։
Նախատեսվում է, որ անվտանգային կառավարման ստորաբաժանում առաջին անգամն ընդունվող անձինք, ովքեր ուսումնական դասընթացներից հետո կստանան դրական գնահատական կհամարվեն ատեստավորված և նրանց համար կհաշվարկվի հավելավճար։ Սկզբնական շրջանում անվտանգային կառավարման ստորաբաժանումը կներդրվի «Սևան» ՔԿՀ-ում:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…