Լրահոս 24/7

ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր:

Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը և բանաձևը: Մենք այս հարցի շուրջ բազմիցս ենք քննարկումներ ունեցել ամենատարբեր ֆորմատներով, և իմ եզրակացությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է ձևակերպենք խնդիրը շատ հստակ, իհարկե խնդիրը կամ ձևակերպումը շատ ակնհայտ է, բայց մենք պետք է սա չզլանանք վերաարձանագրել, իսկ արձանագրումը հետևյալն է, որ մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն:

Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն, և սոցիալական պետություն: Իհարկե այս թվարկումը կարելի է շարունակել, բայց ես խոսում եմ այս պահին առաջնային ուղղությունների մասին:

Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը: Դա տեղի է ունեցել 2018թ. առաջ, դա տեղի է ունեցել 2018թ. հետո և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումներն, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա:

Ընդ որում, ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում:

Բայց նորից եմ ասում, լեգիտիմության ենթավերնագիրը մենք պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո, որովհետև երբեմն տարբեր դիտանկյուններից լեգիտիմությունը կարող է շատ լայն շրջանակ ստանալ: Իսկ դրա դեպքում, շրջանակ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը և սահմանները»:

Գործարկվել է նոր Արբիտրաժային կենտրոնը, կազմակերպվել է նոր հաշտարարների ուսուցման դասընթաց, որի արդյունքում որակավորում է ստացել 14 նոր հաշտարար:

Ներկայացվել է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ցուցանիշը, ըստ որի՝ հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 31 կարգապահական վարույթ: Վերջին մեկ տարում դադարել է 33 դատավորի լիազորություն, որից 10-ը՝ կարգապահական վարույթների հիման վրա:

Բարելավել են դատարանների շենքային պայմանները, մասնավորապես՝ հիմնանորոգվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը, վերանորոգվել է ԲԴԽ խորհրդակցական սենյակը, Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը տեղակայվել է Թբիլիսյան 3/9 հասցեում նոր հիմնանորոգված տարածքում: Մեկնարկել է դատարանների շենքերի ստանդարտացման երկարաժամկետ ծրագիր:

Զեկուցվել է, որ նախորդ տարում ընդունվել է Հակակոռուպցիոն 2023-2026թթ․ ռազմավարությունը: Ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել. Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում, առաջին ընթերցմամբ ընդունվել են դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության նոր կառուցակարգերը:

Մշակվել են կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության և ԿԿՀ կողմից վերահսկողության կառուցակարգերի լավարկման նախագծերը: Մշակվել են պետական և համայնքային պաշտոնյաների վարքագծի նոր կանոններ:

Կատարելագործվել է ազդարարման համակարգն ու մեկնարկել է իրազեկման համապետական արշավ: Իրականացվել է բոլոր պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունների զարգացում:

Օրենքով հստակ սահմանվել են պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ընդունելու արգելքը, «նվեր» հասկացությունը, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով սահմանվում են պետական սեփականություն դարձող գույքի տնօրինման եղանակները, դրանք տնօրինող մարմինները:

Ներկայացվել է միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքը։

Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցը: Լայնածավալ բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ պատվիրակության բանակցությունների արդյունքում ՀՀ-ն հաղթահարել է անհրաժեշտ շեմը:Ամփոփվել է ՏՀԶԿ 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» մոնիթորինգային զեկույցը:

Զեկուցվել է, որ մշակվել է անհայտ կորածների և գերիների վերաբերյալ օրենքի հայեցակարգը: ԱՆ նախաձեռնությամբ վավերացվել է 13-րդ լրացուցիչ արձանագրությունը՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին։Ներկայացվել են Հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները. ԱԺ է ներկայացվել 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր օրենքի նախագիծը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

14 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago