Լրահոս 24/7

Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ Այս մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։

Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը խստորեն հավատարիմ կմնա իր պարտավորություններին Պակիստանի տարածքում զինված ահաբեկիչների հենակետերի և խմբերի ստեղծումը կանխելու համար», – հայտարարությունից հատված է մեջբերում IRNA-ն:

Իրանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հունվարի 16-ին Թեհրանի հրթիռային հարձակումը Պակիստանի Բելուջիստան նահանգում «ահաբեկիչների դիրքերի վրա կանխարգելիչ գործողություն» էր, քանի որ Իրանի հարավ-արևելքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը նկատել էին, որ ահաբեկչական խումբը պատրաստվում է ներթափանցել Իրանի տարածք՝ հարձակում իրականացնելու համար։

«ԻՀՊԿ-ն կանխարգելիչ գործողություններ է իրականացրել այս ահաբեկչական խմբավորման դեմ իրենց հենակետում… բնակելի թաղամասերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այս գործողությունը իրանական սահմանապահ ուժերի պարտականությունների մի մասն է՝ հակազդելու երկրի ժողովրդի և քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած անմիջական ահաբեկչական սպառնալիքի», – ասվում է հայտարարության մեջ:

Պակիստանը հայտնել էր, որ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 2 երեխա, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ էր հասցրել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում՝ պնդելով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այդ հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը 9 է․ նրանք իրանցիներ չեն։

Պակիստանը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին, իսկ Իսլամաբադում Իրանի դեսպանին, որն այդ ժամանակ գտնվում էր Թեհրանում, ասել է չվերադառնալ։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

17 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

18 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

18 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

19 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

19 hours ago