Լրահոս 24/7

Հունվարի 20-ը մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առթիվ Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստասերներ։

«Տարիներ շարունակ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները դպրոցական ծրագրի մաս են կազմում և ծանոթ են դպրոցականներին: Կարևոր է պահպանել և սերունդներին առավել հասանելի դարձնել նրա թողած գրական ժառանգությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կիսվել է նաև Սիլվա Կապուտիկյանի մասին անձնական հուշերով․

«Առիթ եմ ունեցել անձամբ շփվելու նրա հետ. 1990-ականներին, երբ դպրոցական էի, ամռանը Սիլվա Կապուտիկյանը հանգստանում էր Ծաղկաձորի գրողների տանը և սիրում էր երկար քայլել:

Ինձ հետաքրքրում էր, թե ինչու էր նա այդքան մտահոգ, և ինչի մասին էին նրա մտքերը: Հետո, երբ կարդում էի նրա բանաստեղծությունները, հասկանում էի, թե ինչ էր այդ ժամանակ նա խորհում»:

Պանթեոնի միջոցառումից հետո Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել բանաստեղծին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են գրողի կյանքին, ստեղծագործություններին, գրական-հասարակական գործունեությանը:

Բանաստեղծի հոբելյանի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ վերահրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» գիրքը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

7 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

7 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

8 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

9 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

9 hours ago