Լրահոս 24/7

Վարչապետը չնախատեսված այց է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք: Նախ վարչապետին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրով իրականացվող Վայքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին:

Ծրագիրը գնահատվում է 433,7 մլն դրամ, որի 45 տոկոսը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է:Արդեն իսկ իրականացել է 1975 գծ.մ երկարությամբ և 7 մ լայնության փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Իսրայել Օրի փողոցի աշխատանքներն ավարտվել են, իսկ Շահումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:

Հաջորդիվ վարչապետը եղել է Վայքի մշակույթի տանը, որտեղ գործում են տարբեր խմբակներ, սակայն շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են: Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հանձնարարել է մարզպետարանի հետ համագործակցությամբ մշակել մշակույթի տան հիմնանորոգման նախագիծ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ներկայացնել մշակույթի տան գործունեության զարգացման, առկա խմբակների ընդլայնման ծրագիր:

Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Վայք խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել նաև ոռոգման ջրատարի հիմնանորոգման ծրագիր, որը կիրականացվի Կառավարության ֆինանսավորմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրին, քիչ աշակերտներ ունեցող բնակավայրերից երեխաներին հարակից համայնքների դպրոցներ ներգրավելու հարցին:

«Գյուղից կրթահամալիր բերող ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտային միջոցը տրամադրում ենք՝ երեխային պետության հաշվին տեղափոխում դպրոց, երեկոյան բերում տուն:

Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է ու դպրոցն ավարտելուց հետո պետք է նա կարողանա կյանքում իր կարիքները հոգալ: Դրա համար պետք է նորմալ կրթություն ստանալ: Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում, տվյալ գյուղում երեխաների թիվը կշատանա՞ մեր ժողովրդագրության ռազմավարությամբ և այլ ծրագրերով, այնտեղ էլ դպրոց կկառուցենք: Հիմա Եղեգնաձորում է գործում բժշկական կենտրոն, կտեսնենք գերբեռնվա՞ծ է այն, Վայքում էլ կկառուցենք ԲԿ և այդպես շարունակ: Սա է ճիշտ ճանապարհը:

Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Եվ 300 դպրոցի ծրագիրն իրականացնելուց հետո գալու է հաջորդ 300-ի հերթը: Ամբողջ դպրոցական ճարտարապետությունը և կառուցվածքը փոխվելու է: Կրթահամալիրում պետք է լինեն պատշաճ պայմաններ, կոմպլեկտավորված դասարաններ, մարզական գույք, կրթական նյութեր, միջավայր, որովհետև կրթությունը միջավայր է: Կրթությունը միայն գրքի հետ առնչվելը չէ, կրթությունը նաև հանրության հետ առնչվելն է:

Որտեղ դպրոց ենք կառուցում, այնտեղ իրականացնում ենք ամբուլատորիայի և ճանապարհի ծրագիրը, որ ունենանք առողջապահություն, կրթություն, բացի դպրոցից պարտադիր ունենում ենք նաև նախակրթարան, ինչպես նաև բնակարաններ կառուցելու 16 մլն դրամի ծրագիրը, որպեսզի ժողովրդագրական կուլմինացիա ունենանք»,- ասել է վարչապետը և կարևորել նմանատիպ քննարկումները՝ տեսակետները լսելու, հետագա քաղաքականությունները ճշգրտելու առումով:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

12 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

13 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

14 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

14 hours ago