Աշխարհ
21.01.2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը` ԼՂ Հաթերք գյուղի գերեզմանատանն իրականացված վանդալիզմի մասին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը` ԼՂ Հաթերք գյուղի գերեզմանատանն իրականացված վանդալիզմի մասին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին։

Հայտարարության մեջ նշված է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսագրությունից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները կրկին դիմել են վանդալիզմի հայկական հոգևոր-մշակութային արժեքների և ինքնութենական սիմվոլների նկատմամբ։ Այս անգամ թիրախավորվել է Հաթերք գյուղի գերեզմանատունը։ Ադրբեջանցիների կողմից շրջվել են շատ հուշաքարեր, գերեզմանաքարերն օգտագործվել են որպես պատվանդաններ աշխատանքային գործիքների համար։ Ադրբեջանցիների «զայրույթը հարուցել է» հատկապես պատերազմի ժամանակ գյուղի պաշտպանների եղբայրական հուշաքարը։

Սակայն գյուղի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար կյանքը նվիրաբերածների հուշակոթողը պղծելիս ադրբեջանցիները չե՞ն մտաբերում այն 19 խաղաղ բնակիչներին, ովքեր գազանաբար սպանվել են, երբ 1992-1993 թթ․ գյուղը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այսօր կյանքի իրավունքի պաշտպանությունը զայրացնում է ադրբեջանցիներին։

«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խիստ մտահոգված է ադրբեջանական վանդալիզմի շարունակման և անպատժելիության փաստից։ Անգամ վերջերս Կրոնական ազատության դիտարկման ցանկում ընգրկվելու հանգամանքը հետ չի պահում Ադրբեջանին շարունակելու իր հակահայկական ռասիստական էթնոցիդի քաղաքականությունը, որը դատապարվելի է միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և արձանագրությունների հիմքով, մասնավորապես՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության համաձայն՝ արգելվում է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը այն որակում է որպես միջազգային հանցագործություն։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումից և հայաթափումից հետո Ադրբեջանն անարգել շարունակում է իր հանցավոր գործունեությունը։ Ուստի, ի՞նչ է Ադրբեջանի պատմությունը, եթե ոչ մարդկության դեմ գործած հանցանքների մի կատարյալ հանրագումար՝ բռնի տեղահանումների, անօրինակ դաժանության ու քաղաքական երեսպաշտության շարունակական ուղեկցությամբ։

«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը վերստին կոչ է անում միջազգային իրավարար և պատասխանատու կազմակերպություններին առարկայական քայլեր կատարել հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովման ուղղությամբ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է