Լրահոս 24/7

Ըստ Միրզոյանի` Ադրբեջանի առաջարկի մեջ հետընթաց կա

«Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990 թթ. քարտեզները». տեղեկացրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել, «բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է հետընթաց նկատվում»։

Միրզոյանն ասել է, որ հայկական կողմը մշտապես խոսել է 1974-78 թթ․ քարտեզների մասին. «Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, իրավական առումով հնարավորինս անխոցելի հստակությունն առանցքային է, և այս կոնտեքստում ուզում եմ հիշատակել Ալմա Աթայի հռչակագիրը»։

Միրզոյանը հիշեցրել է, որ 2023 թ. ընթացքում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև եղել է 5 հանդիպում, այդ թվում՝ եռակողմ 4 հանդիպում, հնգակողմ` 1 հանդիպում։ Նախարարի խոսքով՝ խաղաղության պայմանագրում առանձին ձևակերպումների շուրջ հնարավոր է եղել գալ փոխհամաձայնության. «Թեև մի քանի առանցքային հարցերում կան դիրքորոշումների տարբերություններ»։

Թիվ 1

Recent Posts

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

2 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

30 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

44 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

54 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

1 hour ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

2 hours ago