Լրահոս 24/7

«Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի». Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի շարունակում կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններում։

«Դա դրսևորվեց և՛ պայմանագրի՝ ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և Ադրբեջանի նախագահի հարցազրույցում։ Այստեղ էական հետընթաց կար, կարելի է ասել՝ հարված խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում․ դա վերաբերում է և՛ տարածքային ամբողջականությունը ընդհանրապես ճանաչելուն, և՛ կոնկրետ մակերեսներին ու սահմաններին։

Ադրբեջանի նախագահը հղում էր անում 1918-20 թվականների ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել՝ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք վճռական մնալ մեր դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացում հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքերով գծված սահմաններն այն կերպ, ինչպես գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, և ինչի մասին խոսվում է Ալմա Աթայի հռչակագրում»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէր, 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂՀ-ն ումի՞ց է անկախացել

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…

7 minutes ago

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

15 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

15 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

15 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

16 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

16 hours ago