Լրահոս 24/7

«Սահմանին այս պահին էլ կա էսկալացիայի հավանականություն». Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի համար սկզբունքային չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները կընթանան միջնորդների՞ ներկայությամբ, թե՞ ուղիղ շփումներով. «Սկզբունքային են բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքները, որոնց շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան»։

Ըստ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հանդիպումները ցանկության դեպքում կարելի է անվանել և՛ միջնորդավորված, և՛ ուղիղ. «Տարբեր գործընկերներ են կազմակերպել հանդիպումները, բայց, միևնույն ժամանակ, կարելի է ասել՝ սրանք ուղիղ բանակցություններ էին, որովհետև հանդիպման ժամանակ երկու կողմը միմյանց հետ են բանակցել»։

Ըստ նրա՝ այս մասին խոսակցություններն արհեստական են։

Խոսելով երկրների ղեկավարների հանդիպումների մասին՝ նա շեշտել է, որ կան դրանք կազմակերպելու փորձեր, բայց դեռ որևէ պայմանավորվածություն չկա. «Այս պահին ինչպես երկու երկրների ղեկավարների հանդիպման պայմանավորվածություն չկա, այնպես էլ՝ ԱԳ նախարարների հանդիպման»։

Ըստ Միրզոյանի՝ սահմանին հիմա նույնպես էսկալացիայի հավանականություն կա. «Հռետորաբանությունը, որ ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել զգոնությունը․ ավելին, նույն հարցազրույցում լսեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց պահանջներ»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

5 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 hours ago