Լրահոս 24/7
24.01.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ուսուցիչ գործուղվել է մարզեր

ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ուսուցիչ գործուղվել է մարզեր

Կլիմայի փոփոխությամբ, հակամարտություններով, տեղահանություններով, համաճարակներով պայմանավորված, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով` աշխարհում կրթությունից զրկված է մոտ 250 մլն երեխա, և օրեցօր այդ թիվն աճում է։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշել է, որ կրթական գործընթացի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում են կլիմայի փոփոխությունը, աղետները։

«250 մլն ցուցանիշը հաշվարկվում է կորոնավիրուսի ժամանակաշրջանից սկսած։ Ինչպես գիտենք, այդ ժամանակ ստեղծված իրավիճակը մեծ ազդեցություն թողեց կրթական գործընթացների վրա։ Դրանից բացի, 2020 թվականին Պակիստանում մեծ ջրհեղեղ եղավ, և 26 հազար դպրոց փլուզվեց։ Հազարավոր դպրոցներ ավերվեցին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Եթովպիայում շարունակական երաշտ է, որի հետևանքով տուժած համայնքներում բնականոն կյանքը խաթարվում է, և երեխաները զրկվում են կրթության հնարավորությունից։ Կրթության ընդհատումները բերում են բացեր ու դրանք չլրացնելու, մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ աշխատանք չկատարելու պարագայում լուրջ տնտեսական խնդիրներ կարող են առաջանալ»,-ասաց Ալվարդ Պողոսյանը։  

Հայաստանը ևս անմասն չի մնացել այդ միտումներից, ու 2023 թվականին առերեսվել է ղարաբաղյան հակամարտության սրացմանը, որի հետևանքով 100 հազարից ավելի արցախցիներ բռնի տեղահանվել են։ Հայաստանում նրանց կեցության ու սոցիալական հարցերը կարգավորելուց զատ, կարևոր էր երեխաների կրթության շարունակականության ապահովումը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, գործընկեր միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ ծավալուն աշխատանք է կատարել արցախցի երեխաներին դպրոցներում տեղավորելու, նրանց կրթության շարունակականությունն ապահովելու համար։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով` ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի խոսքով՝ կարիքների գնահատումը ցույց տվեց, որ հիմնական բացերից մեկը գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների, այլ պարագաների բացակայությունն էր։ Նախարարությունը, համայնքները, միջազգային ու տեղական կազմակերպությունները լծվեցին այդ պարագաների ձեռքբերման ու տրամադրման գործին։

«Այդ փուլում կարևոր էր հյուրընկալող դպրոցների հետ աշխատանքը, որպեսզի կարողանային ինտեգրումը սահուն ապահովել։ Շատ ցցուն էին երեխաների հոգեբանական, սոցիալական խնդիրները, հաղորդակցման դժվարությունները։ Այստեղ մեծ աշխատանք էր տարվում դպրոցների հոգեբանների հետ։ Սկզբնական շրջանում դժվարություն կար այս երեխաներին դպրոց բերելու հարցում, որովհետև անորոշ վիճակ էր, թվում էր, թե ինչ-որ փուլից հնարավոր է վերադառնան իրենց տներ։ Մեծ աշխատանք պահանջվեց, որ այդ երեխաները գան դպրոց»,-ասել է Ալվարդ Պողոսյանը։ Մյուս խնդիրն այն էր, որ ԼՂ-ում եղած ժամանակ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նրանցից շատերը բաց էին թողել կրթական ծրագրերը։ Անհրաժեշտություն կար այս ուղղությամբ ևս հավելյալ աշխատելու։

Այս ընթացքում մշակվել և իրագործվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիրը։ Կառավարության որոշմամբ հաստատվել է գործուղման կարգ, որով հնարավորություն է տրվել արցախցի ուսուցիչներին գործուղել մարզեր և աշխատել այնտեղ գտնվող ուսումնական հաստատություններում։ Նրանց տրամադրվում է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքի դպրոցներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան,  Բերդ համայնքների ուսումնական հաստատություններում, բացի աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճարից, հավելյալ ֆիքսված 50 հազար դրամ լրավճար է նախատեսվում։ Վերջին տվյալներով` ստացվել է 300 դիմում, արդեն 250 ուսուցիչ գործուղվել է և աշխատում է մարզային ուսումնական հաստատություններում։ Սա կօգնի նաև մարզային դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնել։ 

Լրահոս
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21:43
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
16:58
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:41
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
16:35
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
16:29
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
16:21
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
16:12
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
16:00
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
15:53
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
15:18
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
14:55
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
14:49
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
14:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
14:24
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն
14:11
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն