ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա ընտրությունների արդյունքներն ու իշխանության կայունությունը։
«Բայց Պուտինը ոչ պակաս եզակի նախագահ է, քան Թրամփը՝ բնակչության աննախադեպ աջակցությամբ»,- ընդգծել է Պեսկովը լրագրող Զարուբինին տված հարցազրույցում։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․
«Սա խոստումնալից է»,- ասել է նա։