

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է․
«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ են մասնակից, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ երբ արդյունքներ լինեն, հրապարակային տեղյակ կպահվի այդ մասին.
«Երբ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են, ու Հայաստանն ունի իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…