Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը, որը գլխավորել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը:
ԵԽ փորձագիտական պատվիրակությունը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի մեկնարկի շրջանակում:
ԵԽ գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում տեղահանված անձանց համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդմանն ուղղված հարցերը, այդ համատեքստում նաև՝ միգրացիայի, կրթության, իրազեկվածության բարձրացման ոլորտին վերաբերելի օրենսդրական ու իրավական գործընթացները:
ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են ծրագրի իրականացման շրջանակը և նախանշել Արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակները, որոնք ներառում են տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավական հենքի հետագա զարգացումը, այդ իրավունքների վերաբերյալ իրազեկման ամրապնդումը և տեղահանված անձանց շրջանակներում մասնագետների վերապատրաստումները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…
«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…