Լրահոս 24/7

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը

Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Բացի այս, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: Հարկ ենք համարում հիշեցնել, որ 993 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի Հանրապետության հետ:

Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

14 mins ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

23 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

32 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

42 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

55 mins ago

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

1 hour ago