

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության առաջիկա համագումարում կառաջադրվի վարչապետի պաշտոնում, իսկ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Ըստ այդ հաղորդման` «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել է, որ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշում է ընդունվել կուսակցության համագումար հրավիրել փետրվարի 1-ին, որտեղ էլ կհայտարարվի փոփոխությունների մասին։
Ըստ վերոնշյալ հեռուստաալիքի` Կոբախիձեն նաև կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…