

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը․
«Հայաստանը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, և խաղաղությունն ու հանգստությունը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, գան տարածաշրջան:
Մենք ձգտում ենք դրան: Որովհետև Երևանը պետք է իմանա, որ ցանկացած նախաձեռնություն, որ ինչ-որ ձևով, խթաններով և ուղղություններով ձեռնարկվելու է, ոչ մի օգուտ չի բերելու իրեն, տարածաշրջանին և չի դյուրացնելու մարդկանց կյանքը, քանի որ որոշ երկրներ ինչ-որ կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ։
Եթե Հայաստանը գնա այդ սխալ ճանապարհով, նա լուրջ վնասներ կկրի, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի դեպքում։ Դա չի կարելի թույլ տալ։ Մեզ համար գլխավորը խաղաղությունն է, հանգստությունն ու Կովկասի ապագան», – հավելել է Աքարը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…