Լրահոս 24/7

Fitch. ՀՀ-ի տնտեսության դիվերսիֆիկացում ՌԴ–ից` առաջիկայում չի սպասվում

Միջազգային վարկանիշային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Վարկանիշային կազմակերպությունը ներկայացրած հոդվածի «Գլոբալ ռիսկեր» ենթաբաժնում նաև խնդիրներ է արձանագրում։ 

Ըստ Fitch-ի՝ Հայաստանի տնտեսությունն առևտրի և էներգետիկայի առումով մեծապես կախված է Ռուսաստանից, և մոտ ապագայում չի կանխատեսվում նշանակալի դիվերսիֆիկացում Ռուսաստանից:

Ընդգծվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման պարտավորությունների ենթադրյալ չկատարումից հետո, և Հայաստանը շարունակում է իր բանկային հատվածում ռուսական կազմակերպությունների դեմ կիրառել արևմտյան պատժամիջոցներ: Այնուամենայնիվ, 2021 թվականից ի վեր ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 300 %-ով, իսկ Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման 51 %-ը և ներմուծման 30 %-ը 2023 թ. 1-ինից մինչև 3-րդ եռամսյակներում։

Fitch-ն առանձնացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական ռիսկերի պահպանումը՝ նշելով, որ երկրների միջև մնում է մի քանի վիճելի հարց, այդ թվում՝ Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության կառուցումը, որն անցնելու էր Հայաստանի տարածքով, նաև` որոշ շրջաններում սահմանազատման հարցերը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago