Լրահոս 24/7

Թեհրանը բողոքի նոտա է ներկայացրել Մեծ Բրիտանիայի դեսպանին

Իրանի Իսլամական հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շիրքլիֆը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ վարչապետ Ռիշի Սունակի հայտարարություններից հետո, որոնք Թեհրանը համարում է հակաիրանական, և այդ կապակցությամբ իր բողոքն է արտահայտել՝ համապատասխան նոտա ներկայացնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բրիտանական ռեժիմի շարունակվող մեղադրանքների պատճառով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շիրքլիֆին Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենն այսօր հրավիրել է Արտաքին գործերի նախարարություն և դեսպանին փոխանցել բողոքի նոտան», – ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին Սունակը մտահոգություն էր հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վերաբերյալ և կոչ արել Իրանին թուլացնել էսկալացիան Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժումը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

5 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

7 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

8 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

9 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

9 hours ago