Լրահոս 24/7

Մեղադրանք` շտապօգնության աշխատակցի առողջությանը վնաս հասցնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից շտապօգնության բժշկի առողջությանը վնաս հասցնելու դեպքի հանգամանքները։

«2024 թ․ հունվարի 13-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքի բնակարաններից մեկում հարձակվել են շտապօգնության բժշկի վրա, մարմնական վնավածքներով նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկակական կենտրոն։

Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, իսկ շտապօգնության աշխատակիցը ճանաչվել է տուժող։

Իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:10-ին,  բուժօգնություն ցուցաբերելու կապակցությամբ «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի խումբը, որի կազմում է եղել տուժող բժիշկը, կանչով մեկնել է վերը նշված հասցե։ Այնտեղ բնակվող՝ բուժօգնության կարիք ունեցող տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելու համար բժիշկը բուժքրոջը հրահանգել է ներարկել ցավազրկող դեղամիջոց, ինչն առաջացրել է տղամարդու դժգոհությունը։ Վերջինս հրաժարվել է ներարկումից՝ պահանջելով ներարկել այլ դեղամիջոց: Դրա աննպատակահարմար լինելու մասին բժշկի պարզաբանումից վրդովված տղամարդը բժշկի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում հիվանդն աթոռը  նետել է բժշկի ուղղությամբ, որը դիպել է վերջինիս ոտքին։ Դրանից հետո տղամարդու երկու որդիները հարձակվել են բժշկի վրա և արդեն երեքով անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ գլխի, պարանոցի և մարմնի այլ հատվածների շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ նշված հասցեի բնակչին և նրա երկու որդիներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող բուժաշխատողների գործողությունները հանցավոր կերպով խոչընդոտելու, որևէ կերպ դրան միջամտելու փորձերից։ Քննչական կոմիտեն նաև զգուշացնում է, որ հանցավոր ոտնձգության ցանկացած դեպք արժանանալու է համաչափ իրավական գնահատականի՝ դրանից բխող հետևանքներով։

Թիվ 1

Recent Posts

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

9 minutes ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

37 minutes ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

57 minutes ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

1 hour ago

Ամերիկյան «լեռը երկնեց եւ իսրայելական մուկ ծնեց»

«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…

2 hours ago

Ականների պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…

2 hours ago