Լրահոս 24/7

Էկվադորը որոշել է հին ռուսական տեխնիկան փոխանցել ԱՄՆ-ին՝ չնայած ՌԴ-ի բացասական դիրքորոշմանը

Հունվարի սկզբին նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է, որ Էկվադորը ռուսական և ուկրաինական հին սարքավորումները կփոխանցի ԱՄՆ-ին՝ ընդհանուր 200 միլիոն դոլար արժողությամբ նոր սարքավորումների դիմաց։

Մոսկվայի բողոքը չի ազդել այդ որոշման վրա:

Նախագահ Նոբոան պարզաբանել է, որ ուղարկվող ռազմական տեխնիկան մետաղի ջարդոն է, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները վկայակոչում են, որ դա ռազմական տեխնիկա է:

Էկվադորում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Սպրինչանը հայտարարել է, որ Մոսկվան այս գործողությունը կընկալի որպես ոչ բարեկամական քայլ։

Տեխնիկայի առաքումը նա անվանել է ներդրում ուկրաինական հակամարտությունում՝ մատնանշելով Էկվադորի դիրքորոշման հակասությունը, որն իրեն չեզոք կողմ է ներկայացնում ուկրաինական ճգնաժամի հարցում:

Հունվարի 19-ին ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լորա Ռիչարդսոնը հայտարարել է, որ Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան և ևս վեց երկիր դեռևս ռուսական զենք ունեն։

Ըստ նրա՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են դրանք փոխանակել ամերիկյանով, եթե Լատինական Ամերիկայի երկրներն օգնեն Ուկրաինային։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

3 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

4 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

4 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

4 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

5 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

6 hours ago