Լրահոս 24/7

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ գործողությունները

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի կարող արդարացնել Գազայի հատվածի բնակիչների հավաքական պատիժը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների դիտավորյալ սպանությունը, վիրավորումը, խոշտանգումը կամ առևանգումը, սեռական բռնությունը կամ քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռների արձակումն արդարացում չունեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իսրայելի կողմից  Գազայի շարունակվող ռմբակոծումը հանգեցրել է վերջին տարիներին աննախադեպ ավերածությունների և խաղաղ բնակիչների սպանությունների:

Ըստ նրա՝ Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների ավելի քան 70 տոկոսը, ներառյալ՝ տները, հիվանդանոցները, դպրոցները, ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտները, ավերվել կամ լրջորեն վնասվել են։

«Զինված հակամարտության ոչ մի կողմ վեր չէ միջազգային իրավունքից», – եզրափակել է Գուտերեշը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

12 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

15 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

16 hours ago