Լրահոս 24/7

Փոխադարձ տհաճությամբ ենք աշխատում, որովհետև բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որ անկախ հանձնարարականներից գործի»,- ասել է նա։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, արձագանքելով վարչապետին, նշել է, որ 2024թ. սկզբից նախաձեռնել են գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթաց։

Ըստ Հովհաննիսյանի՝ գործող օրենքն այլ իրականության մեջ է գրվել.

«Իրականությունը, որում հիմա ենք, և իրականությունը, որում գրվել է օրենքը, ահագին բան է փոխվել նաև ծավալների իմաստով, և կարծում ենք՝ այստեղ նոր բան անելու կարիք կա»։

Վարչապետը նշել է, որ 2019-ից ինչ-որ ոլորտի ֆինանսավորման ծավալները կրկնապատկվել են, հետո եղել են ստուգումներ, հարուցվել են քրեական գործեր, և 2023թ. ֆինանսավորումը հասել է 2018-ի մակարդակին.

«Պատճառն էդ է, մեզ մեղադրում են՝ փողը տալիս եք, հետո քար ու փետն առնում, մեր հետևից եք ընկնում․ չենք ուզում։ Բայց մենք էլ չենք ուզում չարաշահումներ լինեն։ Այսինքն, այս դիլեմաները պետք է առաջին հերթին գնումների մասին օրենսդրության ճկունությամբ ապահովենք, որ ընկերությունները մեզ հետ հաճույքով աշխատեն։ Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար, որովհետև բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են, և դա պրոբլեմ է, առավել ևս, երբ մեկ-երկու տեղ կասկածները առարկայանում են, դաշտը քայքայում է, ու ստեղծում է մթնոլորտ՝ լավ է ոչ մի բան չանենք, քան թե որևէ բան անենք»։

Թիվ 1

Recent Posts

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել…

3 mins ago

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սպիտակի ԲԿ-ի բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի…

30 mins ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի…

1 hour ago

Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսական բանակն, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, դառնում է ժամանակի ամենամարտունակ և բարձր տեխնոլոգիական բանակներից…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։…

2 hours ago

Լաոսի ԱԺ պատգամավորները հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Լաոսի Ազգային…

3 hours ago