Լրահոս 24/7

Քերոբյանը վստահ է, որ նախարարության ձերբակալված աշխատակիցներն օրենքի խախտում թույլ չեն տվել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է նախօրեին էկոնոմիկայի նախարարությունում իրավապահ մարմինների իրականացրած քննչական գործողություններին, որի հետևանքով կան ձերբակալվածներ։

Ըստ «Արմենպրես»-ի` Քերոբյանը թեմային անդրադարձել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ 

«Եթե ուշադիր կարդաք Քննչական կոմիտեի հայտարարությունը, ապա կնկատեք, որ առաջին դրվագով, որը վերաբերում է Անի Իսպիրյանին (խմբ․ էկոնոմիկայի նախարարի՝ աշխատանքից ազատված տեղակալ), բացակայում է երկու կարևոր արտահայտություն՝ «կաշառք» կամ «որևէ այլ կերպով շահագրգռված լինել»: Եվ չկա «բյուջեի փողերի ծախս», այսինքն՝ այդ դրվագով բյուջեի միջոցներ չեն ծախսվել: Չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք»,- ասել է Քերոբյանը:

Նա վստահ է, որ իրականում Գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների որևէ խախտում չի եղել. «Ինձ համար մի փոքր լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում: Այդ տենդերային գործընթացը անընդհատ եղել է իրավաբանների և մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության ներքո: Մենք ավելի քան վստահ ենք, որ դատարանում կամ քննությամբ կպարզվի, որ Գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների որևէ խախտում չի լինի: Պետք է սպասենք, որպեսզի Քննչական կոմիտեի գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով: Պետք է բացատրեն, թե ինչ նկատի ունեն առերևույթ կոռուպցիա ասելով: Դա պետք է լինի կաշառք, իր բարեկամին տենդեր նվիրել և դրա ներքո փողերի տեղաշարժ, որը չկա»,- մանրամասնել է էկոնոմիկայի նախարարը:

Անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության մի խումբ այլ աշխատակիցներին ներկայացված մեղադրանքին՝ Քերոբյանն ընդգծել է, որ այդ դեպքում ևս բացակայում է «կաշառք» կամ «որևէ այլ կերպ մոտիվացված լինել» ձևակերպումը: «Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն անում են տասնյակ միլիարդավոր դրամի գործարքներ. մեր այս տարվա բյուջեն 91 մլրդ դրամ է: Պարզ է, որ որոշ տնտեսվարողներ կարող են չարաշահել»,- ասել է նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

12 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

13 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

13 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

13 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

14 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

14 hours ago