Լրահոս 24/7

Բլինքենը կրկին մեկնելու է Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շուտով նոր այցով կմեկնի Մերձավոր Արևելք: Ըստ «Европейская правда»–ի՝ այդ մասին AFP-ին հայտնել է անանուն ամերիկացի պաշտոնյան։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Բլինքենը տարածաշրջան կվերադառնա «առաջիկա օրերին»:

Բլինքենի այցը տարածաշրջան տեղի կունենա Գազայում Իսրայելի հարձակողական գործողությունները դադարեցնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու առաջարկի շուրջ բանակցությունների ուժեղացման ֆոնին: Սա կլինի Բլինքենի 5-րդ ուղևորությունը տարածաշրջան հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակում գործեցին Իսրայելի վրա: Յուրաքանչյուր ուղևորության ընթացքում պետքարտուղարը սովորաբար այցելում է ինչպես Իսրայել, այնպես էլ արաբական մի շարք երկրներ:

Բլինքենի այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դիտարկում են ռազմական գործողությունները սառեցնելու առաջարկը՝ պատանդներին ազատելու դիմաց: Երկուշաբթի օրը Բլինքենը հայտարարել է, որ «իրական հույս» կա․ Կատարի միջնորդությամբ այդ առաջարկը նա անվանել է «լավ ու ուժեղ»:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

15 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

18 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

19 hours ago