Լրահոս 24/7

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` պարզվել են խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից չորսի ինքնությունը. նրանք Արմավիրի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես, պարզվել է, որ հանցավոր խմբի հիշյալ չորս անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող անձի հետ՝ իրացնելու նպատակով, մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստան տեղափոխելու շուրջ:

2024 թ. հունվարի 25-ին հիշյալ անձինք ավտոմեքենայով գնացել են Մեղրի քաղաքի մոտ գտնվող սահմանային գոտի, որտեղ ԻԻՀ վերոհիշյալ բնակչի հրահանգով ինքնությունը չպարզված անձը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունից փոխանցել է տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող՝ ընդհանուր շուրջ 13 կգ քաշով զանգվածներ, որոնց մի մասը հանցավոր խմբի անդամները թաքցրել են վերը նշված ավտոմեքենայում, իսկ մնացած մասը հետագայում, վերցնելու և իրացնելու նպատակով, թաքցրել են սահմանագոտուն հարակից տարածքում, որը հետագայում գտնվել և առգրավվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Նշանակված փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածից 349,15 գրամը «Մեթամֆետամին» տեսակի, իսկ 1146,58 գրամը՝ «Մարիխուանա» տեսակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են, մնացած մասով փորձաքննությունը դեռևս շարունակվում է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը):

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության հանգամանքները լիարժեք պարզելու, ինչպես նաև հանցավոր խմբում ներգրավված այլ անձանց առկայությունը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանությանն համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

12 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

12 hours ago